հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Վերջին

Փոքր դրամաշնորհներ

2016-07-21

«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Բաց Հասարակության Հիմնադրամներ/Հայաստան կազմակերպության կողմից ֆինասավորվող «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն. ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է տեղական հակախտրական փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ:

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է զարգացնել թիրախային խմբերի կարողությունները և նրանց միջոցով բարձրացնել հասարակության իմացության մակարդակը խտրականության, վերջինիս դեմ պայքարի կարևորության ու հետևանքների մասին:

Հավանական գործողությունների տեսակներ՝

ֆլեշ-մոբ

ցուցահանդես,

համերգ,

քայլարշավ,

կրթական հանդիպումներ/սեմինարներ,

տեսանյութերի պատրաստում և այլն:

Ծրագրին կարող են դիմել միայն «Պայքար խտրականության դեմ» աշխատանքային հանդիպում/վարժանքի մասնակիցները:

Դրամաշնորհի գումարի առավելագույն չափը կազմում է 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:

Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացրնել էլէկտրոնային հայտը ԱՅՍՏԵՂ:

 

ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի առկայությունը.

Բյուջեի իրատեսական լինելը,

«Խտրականության արգելք և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառում» աշխատանքային հանդիպում/վարժանքին մասնակցության վկայականի առկայություն,

Խմբային նախաձեռնությունները ավելի ողջունելի են

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. հուլիսի 31-ը:

Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն.ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի համակարգող Նարե Հովհաննիսյանին՝ գրելով assistantngngo@gmail.com  էլ.-փոստին: Հեռախոսային զանգեր չեն ընդունվում: 

 

2024-02-14
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։