2002թ.-ին սկիզբ դրված «Ունիսոնի» գործունեությունը ուղղված է հաշմանդամների կյանքի որակի բարելավմանը, նրանց իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը ու հիմնախնդիրների վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացմանը: Հատկապես ուրախալի է, որ նման գործունեությունը գնահատվում է ոչ միայն հաշմանդամների, այլ նաև հասարակության և պետության կողմից, ինչի մասին վկայում են տարբեր տարիներին «Ունիսոնին» շնորհված պարգևները:
|