հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Հասարակություն
Լեզու և կարծրատիպեր
Հաշմանդամությունը սոցիալական, այլ ոչ թե բժշկական հասկացություն է: Հաշմանդամության սոցիալական մոդելի ենթատեքստում տրամաբանական է օգտագործել համապատասխան տերմինաբանություն, որը չի ստեղծի բացասական ստերեոտիպներ և չի վիրավորի հաշմանդամ մարդու արժանապատվությունը:

Ինչպես ռասայի և ազգային նկարագիր տալու դեպքում, այնպես էլ հաշմանդամ մարդու համար որևէ տերմինի ընտրությունը հաճախ հիմնվում է կարծրատիպերի վրա: Շատ հաշմանդամ մարդիկ և նրանց ներկայացնող կազմակերպություններ դեմ են արտահայտվում այնպիսի տերմինների օգտագործմանը, ինչպես, օրինակ, «կաղ», «գամված»,»զոհ» և այլն:
Երբեք մի հիշատակեք մարդուն բացառապես ըստ նրա հաշմանդամության՝ մտավոր հետամնաց, հոգեկան հիվանդ, անվասայլակին գամված, առողջ կամ նորմալ (ի տարբերություն հաշմանդամի):

Ճիշտ տերմինաբանության սկզբունքն է՝ «Կարևորը մարդն է», օրինակ՝
• հաշմանդամ մարդ
• ցնցակաթվածով կամ ողնուղեղի վնասվածքով մարդ
• ողնաշարային վնասվածք, ցնցակաթված, ինֆարկտ տարած մարդ
• առանց ոտքերի ծնված, կամ դրանցից զրկված մարդ
• լսողության խախտում ունեցող կամ վատ լսող մարդ
• մտավոր հետամնացություն ունեցող մարդ
• անվասայլակից կամ ձեռնափայտից օգտվող մարդ և այլն
• ոչ հաշմանդամ, կարող է քայլել, տեսնել, լսել և այլն (ի տարբերություն հաշմանդամի, կույր կամ խուլ մարդու)

Վարվելակերպի կանոններ
Խոսակցություն
Երբ դուք խոսում եք հաշմանդամ մարդու հետ, դիմեք անմիջապես նրան, այլ ոչ թե նրա կողքին գտնվող ուղեկցողին։

Մի կաշկանդվեք: Մի շփոթվեք, եթե օգտագործել եք այնպիսի բառեր, ինչպես օրինակ «կտեսնվենք» կամ «դու պետք է վազես», որոնք կարծես թե վերաբերվում են մարդու հաշմանդամությանը:

Երբ խոսում եք անվասայլակից օգտվող մարդու հետ, որոշ ժամանակ անց ինքներդ նստեք աթոռին կամ ծնկի իջեք, եթե դա հնարավոր է, որպեսզի Ձեր և նրա աչքերը գտնվեն մի մակարդակի վրա. այդ դեպքում Ձեզ հեշտ կլինի խոսել:

Վատ լսող մարդու ուշադրությունը գրավելու համար թեթևակի խփեք նրա ուսին կամ նրան ձեռքով արեք: Նայեք ուղիղ նրա աչքերի մեջ և խոսեք հստակ, որպեսզի բնական և դանդաղ կերպով բացահայտեք, կարողանում է արդյոք այդ մարդը կարդալ շուրթերով: Նրանք, ովքեր կարողանում են, ուշադրություն կդարձնեն դեմքի արտահայտության և մարմնի այլ շարժումների վրա, որպեսզի ավելի լավ Ձեզ հասկանան: Հաշվենկատություն ցուցաբերեք՝ նստելով այնպես, որպեսզի լույսը Ձեզ վրա ընկնի և խոսելիս Ձեզ չխանգարեն Ձեր ձեռքերը, ծխախոտն կամ ուտելիքը: Խնամքով կտրեք Ձեր ընչացքը: Մի գոռացեք, դա չի օգնի: Երկտողերի կիրառումը կարող է օգնել:
Երբ Դուք հանդիպում եք մի մարդու հետ, որը վատ է տեսնում կամ ընդհանրապես չի տեսնում, անպայման ներկայացեք և ներկայացրեք մարդկանց, ովքեր Ձեզ հետ են:

Օրինակ՝ «Բարև, Սամվել, ես Արմենն եմ, իսկ ինձնից աջ Հակոբ Հակոբյանն է»:

Եթե Դուք զրուցում եք ինչ-որ խմբում, որտեղ կա կույր մարդ, չմոռանաք հստակեցնել՝ ում եք Դուք տվյալ պահին դիմում: Խոսեք սովորական տոնով, նախապես զգուշացրեք, երբ Դուք պատրաստվում եք փոխել Ձեր տեղը, կամ, երբ վերջացրել եք խոսել:

Կույր մարդու հետ խոսելիս նայեք ուղիղ նրա վրա, այնպես, ինչպես Դուք դա կանեիք ցանկացած այլ մարդու հետ խոսելիս: Կույր մարդը դա կզգա և դա կդիտվի որպես հարգանքի նշան:

Ուշադիր լսեք, երբ խոսում եք շփման դժվարություններ ունեցող մարդու հետ: Աջակցեք նրան, բայց մի ուղղեք: Համբերատար եղեք և մի փորձեք լրացնել նրան: Եթե պետք է, կարճ հարցեր տվեք, որոնց կարելի է կարճ պատասխան տալ կամ գլխով անել: Երբեք մի ձևացեք, որ Դուք նրան հասկանում եք, եթե իրականում այդպես չէ: Կրկնեք այն, ինչ Դուք հասկացել եք կամ կիրառեք այդ ասվածը Ձեր հետագա հարցերում: Այդ մարդու արձագանքը կհուշի Ձեզ՝ ինչպես Ձեզ պահեք: Եթե Ձեզ դժվար է շփվել, կրկնեք կամ վերաձևակերպեք Ձեր հարցը:

Այլ իրավիճակներ
Երբ Ձեզ ծանոթացնում են հաշմանդամի հետ, լրիվ բնական է սեղմել նրա ձեռքը: Նույնիսկ նրանք, ում դժվար է ձեռքը շարժել կամ ով օգտվում է պրոթեզից, սովորաբար կարող են ձեռք սեղմել:

Հենվել կամ կախվել անվասայլակից նույնն է, ինչ հենվել կամ կախվել նրա տիրոջից. դա նյարդայնացնում է: Հաշմանդամի անվասայլակը այն մարդու անձեռնմխելի տարածքն է, ով այն օգտագործում է:

Պետք չէ երկար ժամանակ ակնապիշ նայել հաշմանդամներին։

Վերաբերվեք մեծահասակ հաշմանդամներին, որպես մեծերի՝ դիմեք նրանց անունով և առաջարկեք Ձեր օգնությունը արժանապատիվ ձևով: Մի զարմացեք, եթե Ձեր օգնությունը մերժեն: Եթե Ձեր օգնության առաջարկն ընդունեն, ապա լսեք և կատարեք ցուցումները:

Թույլ տվեք վատ տեսնող մարդուն բռնել Ձեր ձեռքը (կամ արմունկը): Դա Ձեզ թույլ կտա տանել, այլ ոչ թե հրել նրան։ Միշտ գտնվեք նրանից առջևում, այլապես ստիպված կլինեք բրթելով ուղեկցել նրան։

Երբ Դուք առաջարկում եք բռնել հաշմանդամի վերարկուն կամ անձրևանոցը, մի առաջարկեք բռնել նաև նրա ձեռնափայտերը, եթե մարդն ինքը Ձեզ չխնդրի այդ մասին:
 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։