հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Ռեսուրսներ : Կայքեր

«Ունիսոնը» բացի իր պաշտոնական կայքից ունի ևս 4 կայք, որոնցից երկուսը` Disability.am և Paros.am կայքերը առնչվում են հաշմանդամության ոլորտի հետ, իսկ 2 այլ կայքերը ունեն բոլորովին ուրիշ ուղղվածություն: Այդ կայքերը հայ մեծանուն կոմպոզիտորների` Կոմիտասի (www.disability.am ) և Արամ Խաչատրյանի (www.khachaturian.am) պաշտոնական վեբ կայքերն են: Դրանց շնորհիվ աշխարհի տարբեր երկրամասերում բնակվող բազմաթիվ մարդիկ հնարավորություն ունեն ամբողջական տեղեկություններ ստանալ այս հեղինակների գործունեության վերաբերյալ:

Կայքերը պարունակում են Կոմիտասի և Արամ Խաչատրյանի կենսագրությանը, ստեղծագործական բնութագրին վերաբերող տվյալներ, պատկերասրահ, նամակներ, ստեղծագործություններ (անվճար բեռնելու հնարավորությամբ) և այլ հետաքրքրաշարժ տեղեկություններ: Այս կայքերը արդեն մեծ ճանաչման են արժանացել հանրության կողմից, ինչի մասին վկայում են ստացվող բազմաթիվ արձագանքները: Հատկապես ոգևորում է այն փաստը, որ այդ արձագանքների զգալի մասը պատկանում է օտար ազգի ներկայացուցիչներին, որոնցից շատերը հայ երաժշտությանը հնարավորություն ունեցան ծանոթանալու մեր կայքերի միջոցով:


Disability.am
Տեղեկատվական կենտրոն հաշմանդամների համար

Komitas.am
Կոմիտաս Վարդապետի պաշտոնական կայք

khachaturian.am
Արամ Խաչատրյանի պաշտոնական կայք

Paros.am
«Փարոս» կամերային երգչախմբի պաշտոնական կայք
 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։