հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 

Miss Beauty 2012 Գեղեցկության ֆոտոմրցույթի մրցանակաբաշխություն
2012-04-13

Ապրիլի 6-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում «Ունիսոնը», ավանդույթի համաձայն, անցկացրել էր հաշմանդամություն ունեցող կանանց գեղեցկության ֆոտոմրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ակցիան հետապնդում է շատ ավելի կարևոր նպատակ, քան սովորական գեղեցկության մրցույթները: «Միսս Գեղեցկություն» մրցույթը հաշմանդամության ոլորտը հանրությանը ներկայացնում է բոլորովին նոր տեսանկյունից, սերմանելով այն գաղափարը, որ ցանկացած մարդ կարող է լինել գրավիչ, և գեղեցկությունը չի խամրում անգամ հաշմանդամության առկայության դեպքում: [ԱՎԵԼԻՆ]


«Ունիսոնը» և «Փարոս» կամերային երգչախումբը մասնակցելու են «Էրեբունի» թանգարանի թեքահարթակի բացմանը

Ապրիլի 18-ին` հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ բացվելու է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նորակառույց թեքահարթակը, որը մատչելի է դարձնելու այդ թանգարանը սայլակավոր հաշմանդամների և այլ դժվարաշարժ այցելուների համար։ Արարողությանը մասնակցելու են «Ունիսոն» ՀԿ-ի և «Փարոս» կամերային երգչախմբի անդամները։ Մասնավորապես, «Փարոսը» 15-րոպեանոց համերգով հանդես կգա պատվավոր հյուրերի առջև։

 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2012 Ունիսոն ՀԿ։ Ձևավորումը՝ Լիլիթ Խուդոյան և Սևան Ամիրյանց