հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Մեր մասին : Հոգեբանական աջակցություն
Յուրաքանչյուր մարդ կյանքի դժվարին ժամանակահատվածներում հոգեբանական աջակցության կարիք ունի: Առավել արդիական է նման օգնությունը հաշմանդամների համար: «Ունիսոնը» հաշմանդամներին անվճար տրամադրում է հոգեբանական աջակցություն, որի առաջնային նպատակներն են՝
  • նոր հնարավորությունների բացահայտում և ինքնակատարելագործման ձգտում
  • սեփական անձի արժևորում
  • հասարակական ակտիվության բարձրացում
  • սեփական կյանքի ղեկավարում
Հոգեբանական օգնությունը տրամադրվում է հետևյալ խնդիրների առկայության դեպքում՝
  • մեկուսացում հասարակությունից
  • տագնապային և սթրեսային վիճակների հաղթահարում
  • հասարակական հարմարման բարձրացում
  • հաշմանդամության հետ կապված բարդույթների հաղթահարում
  • որոշ այլ խնդիրներ
Հոգեբան Ելենա Սարդարյանի կողմից անցկացվում են դասընթացներ, տարվում է աշխատանք ընտանիքի անդամների հետ։ Անհրաժեշտության դեպքում կատարվում են նաև տնայցեր:
 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2010 Ունիսոն ՀԿ։ Ձևավորումը՝ Լիլիթ Խուդոյան և Սևան Ամիրյանց