Հաշմանդամային սպորտ Հաշմանդամային սպորտը բուռն զարգացում է ապրել վերջին 10-15 տարիների ընթացքում։ 1989-ից սկսած կազմակերպվել են 20 ամառային եւ ձմեռային մարզաառողջարանային ճամբարներ, որտեղ հանգստացել եւ մարզվել են շուրջ 2000 հաշմանդամներ։ Ամեն տարվա մայիսի 28-ին, Հայաստանի անկախության օրվա կապակցությամբ, անցկացվում է անվասայլակներով հաշմանդամների Երեւան - Էջմիածին մարաթոնը։ Հասարակական կազմակերպություններից Հայաստանում հաշմանդամային սպորտով զբաղվում են «Փյունիկը» եւ «Սկարպը»։
Պարալիմպիկ խաղերի համառոտ պատմություն Պարալիմպիկ խաղերի գաղափարը ծնունդ է առել Անգլիայի Էլսբորի քաղաքի Ստոկ Մանդեւիլ հիվանդանոցում, Անգլիացի նեյրովիրաբույժ Լյուդվիգ աթմանի նախաձեռնությամբ: Նա սպորտը ներկայացրեց որպես հաշմանդամների վերականգնման լավագույն միջոց: 1948թ. Լոնդոնի Օլիմպիադային զուգահեռ կազմակերպվեցին միջազգային անվաթոռային խաղեր, որոնք ավելի շուտ ցուցադրական բնույթ ունեին: Իրականում այդ գաղափարը մարմնացում ստացավ միայն 1960թ. Հռոմի Օլիմպիական խաղերից մի քանի շաբաթ անց, երբ տեղի ունեցան առաջին պարալիմպիկ խաղերը: Այդ օրը 23 երկրների 400 հաշմանդամ մարզիկներ միաձուլվեցին օլիմպիական շարժմանը: Բացման արարողության ժամանակ, իր ելույթում Պողոս XXIII Պապը Լյուդվիգ աթմանին հռչակեց անդամալույծների Կուբերտեն: Առաջին մի քանի պարալիմպիկ խաղերին մասնակցում էին միայն սայլակավոր մարզիկները: Հետագայում նրանց միացան նաեւ ուղեղի կաթվածահարները, անդամահատվածները, կույրերը, խուլերը եւ այլն: Պարալիմպիկ խաղերը ներկայումս կազմակերպում եւ կոորդինացնում է Միջազգային Պարալիմպիկ կոմիտեն (ՄՊԿ), որը 1992 թվից փոխարինելու եկավ Միջազգային կոորդինացնող կոմիտեին (ՄԿԿ): Այն ունի չորս բաղկացուցիչ մաս՝ լխավոր ասամբլեա, ործադիր կոմիտե, քարտուղարություն եւ մշտական կոմիտեներ: Պարալիմպիկի սիմվոլը կարմիր, կանաչ, կապույտ կաթիլներն են, որոնք խորհրդանշում են միտքը, մարմինը եւ հոգին:
Հայաստանի Ազգային Պարալիմպիկ կոմիտեն հիմնադրվել է 1994թ. եւ հիմնադրման օրվանից զբաղվում է ազգային հաշմանդամային սպորտի զարգացմամբ: 1994 թվականից ի վեր հայ մարզիկները մասնակցում են աշխարհի, Եվրոպայի առաջնությունների եւ Ամառային ու Ձմեռային Պարալիմպիկ խաղերի: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ 1996 թ. հայ հաշմանդամ մարզիկները մասնակցեցին Ատլանտայի Պարալիմպիկ Խաղերին: Նրանք Հայաստանը ներկայացրեցին երկու մարզաձեւով՝ առագաստանավային սպորտ եւ ծանրամարտ: Ատլանտայի Պարալիմպիկ խաղերին հաջորդեցին 1998թ. Նագանոյի Ձմեռային Պարալիմպիկ խաղերը, 2000թ. Սիդնեյի Ամառային Պարալիմպիկ խաղերը եւ 2002 թ. Սոլթ Լեյք Սիթիի Ձմեռային Պարալիմպիկ խաղերը: 2004թ. սեպտեմբերի 17-28-ը հայ հաշմանդամ մարզիկները մասնակցեցին Աթենքի Ամառային Պարալիմպիկ խաղերին եւ Հայաստանը ներկայացրեցին չորս մարզաձեւով՝ լող, թեթեւ ատլետիկա, ծանրամարտ եւ նետաձգություն:
|