«Ունիսոնը» իր գործունեության ընթացքում բազմիցս առնչվել է հաշմանդամների գործազրկության խնդրի հետ: Աշխատունակ հաշմանդամների մի ստվար խումբ դուրս է մնում ակտիվ կյանքից, այն դեպքում երբ կան աշխատատեղեր, որտեղ հաշմանդամության գործոնը էական դեր չի խաղում:
Համաձայն 2006 թվականի հուլիսի 13-ի N 996-Ն «Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման աջակցության նպատակով աշխատավարձի փոխհատուցման կարգը, չափը և պայմանները հաստատելու մասին» որոշման, աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անմրցունակ անձի համար գործատուին տրվում է մասնակի փոխհատուցում՝ գործատուի կողմից uահմանված աշխատավարձի 50 տոկոuի չափով, բայց ոչ ավելի, քան «Նվազագույն ամuական աշխատավարձի մաuին» ՀՀ oրենքի 1-ին հոդվածով uահմանված նվազագույն ամuական աշխատավարձի չափը, որը ներկայումս կազմում է 25000 դրամ:
Ինչպես գործատուներից, այնպես էլ հաշմանդամներից շատերը իրազեկ չեն հաշմանդամության վերաբերյալ օրենսդրությանը, մասնավորապես, վերոնշյալ կարևոր դրույթներին:
Մեր կազմակերպությունն իր հնարավորությունների սահմաններում կապ է հաստատում աշխատանք փնտրողների և գործատուների միջև: Այդ նպատակով «Ունիսոնը» կազմում է աշխատունակ հաշմանդամների տվյալների բազա, որտեղ նշվում են տարիքը, հաշմանդամության տեսակը, կրթությունը, աշխատանքային փորձը (եթե առկա է), հմտությունները և այլն:
Կազմակերպությունը օգնում է աշխատանքի ընդունման համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործում, ինչպես նաև ծանոթացնում է հարցազրույցն անցնելու հոգեբանական և տեխնիկական նրբություններին: Բոլոր ծառայությունները մատուցվում են անվճար:
Ներկա դրությամբ բազայում ընդգրկված հաշմանդամներից շատերը գտել են մշտական աշխատանք: |