հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Մեր մասին : Անկախ կյանքի կենտրոն
«Ունիսոն» ՀԿ-ն 2006թ. ստեղծեց Հայաստանում առաջին Անկախ կյանքի կենտրոն հաշմանդամների համար՝ դառնալով գաղափարի կրողը և տարածողը մեր երկրում: Կենտրոնում գործում են տեղեկատվական և անկախ կյանքի հմտությունների բաժինները:

Տեղեկատվական բաժինը տրամադրում է հաշմանդամների հիմնախնդիրների հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, մասնավորապես՝
• համապատասխան պետական և տեղական ինքնակառավարման մարմինների հասցեներ, ոլորտի համար պատասխանատու պաշտոնատար անձանց անուններ և կոնտակտներ,
• բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների հասցեներ, պաշտոնատար անձանց անուններ և կոնտակտներ,
• բժշկական և վերականգնողական հաստատությունների հասցեներ և հեռախոսահամարներ, պետական պատվերի շրջանակներում բուժման հնարավորություններ,
• աջակցող սարքավորումներ (սայլակներ, լսողական սարքեր և այլն), տրամադրող կազմակերպությունների հասցեներ և հեռախոսահամարներ,
• կրթություն ստանալու և վերապատրաստում անցնելու հնարավորություններ,
• մշակութային և սպորտային կյանքի ներգրավվելու հնարավորություններ,

իրավապաշտպան և հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների հասցեներ, ղեկավարների անուններ և կոնտակտներ:

Անկախ կյանքի հմտությունների բաժնի հիմնական գործունեությունը ծավալվում է հետևյալ հիմանհարցերի շուրջ՝
  • աջակցող սարքերի օգտագործում,
  • խնամք և ինքնախնամք,
  • հաղորդակցվելու հմտություններ,
  • առողջական վիճակ,
  • տնային տնտեսության վարում,
  • ընտանիք և սեռական կյանք,
  • հանգստի կազմակերպում

 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։