
«Ունիսոն» ՀԿ-ի ծրագրերում իր ուրույն տեղն ունի կերպարվեստի ստուդիան,
որը ստեղծվել է 2003թ. ՀՀ նկարիչների միության անդամ Արա Հարությունյանի
նախաձեռնությամբ: Կերպարվեստի դասընթացների շնորհիվ բազում հաշմանդամներ
հնարավորություն են ստանում արտահայտել իրենց ներքնաշխարհը գույների
միջոցով: Արվեստը ստեղծում է արտաքին աշխարհի հետ շփման մի յուրահատուկ
միջոց:
Ստուդիայի սաների լավագույն աշխատանքները ներկայացվում են ցուցահանդեսներում:
Աշխատանքի համար բոլոր անհրաժեշտ պարագաները (ներկեր, վրձիններ, թուղթ և այլն) տրամադրում է կազմակերպությունը:
Կերպարվեստի դասերը անցկացվում են շաբաթական 2 անգամ, 2 ժամ տևողությամբ: Խմբերը կազմված են առավելագույնը 2-3 հոգուց:
Պարապմունքները վարում է փորձառու մասնագետ Մերի Մունը: Գրանցման համար դիմեք 52-21-70 հեռախոսահամարով: |