2004թ.-ից «Ունիսոնը» կազմակերպում է ամենամյա գեղեցկության ֆոտոմրցույթ, որը նվիրվում է Կանանց գարնանային տոնին: Մրցույթում մասնակցում են 16-40 տարեկան հաշմանդամ կանայք և աղջիկներ: Տարեց տարի մասնակիցների թիվը ավելանում է, իսկ արարողությունը ավելի հանդիսավոր բնույթ է կրում:
Մրցույթը ապացուցում է հասարակությանը, որ հաշմանդամությունը չի սահմանափակում գեղեցիկի ըմբռնումը: Ընտրությունը անց է կացնում Հայաստանի հեղինակավոր գործիչներից կազմված ժյուրին: Բացի հիմնական՝ «Միսս Գեղեցկություն» նոմինացիայից, սահմանվում են նաև այլ անվանակարգեր՝ «Միսս Ժպիտ», «Միսս Հմայք» և այլն: Հաղթողները պարգևատրվում են մրցանակներով:
Անհրաժեշտության դեպքում կազմակերպությունը տրամադրում է լուսանկարչի անվճար ծառայություններ:
Մրցույթի նպատակն է ապացուցել, որ իսկական գեղեցկությունը տրվում է ի վերուստ և ոչ մի պարագայում այն չի խամրում: Տարբեր տարիների մրցույթներից լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ։
Մանրամասն տեղեկությունների համար դիմեք 52-21-70 հեռախոսահամարով: |