Հաշմանդամների հիմնարար իրավունքները սահմանվում են օրենսդրական այնպիսի բուրգով, որը կազմված է ՀՀ Սահմանադրությունից, «ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին», «Պետական կենսաթոշակների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքներից, ինչպես նաև մի շարք այլ օրենքներից և ենթաօրենսդրական ակտերից:
ՀՀ Սահմանադրության հոդված 14.1. սահմանում է, որ «Բոլոր մարդիկ հավաuար են oրենքի առջև: Խտրականությունը, կախված <….> հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ uոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է»:
«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը սահմանում է որ «Հաշմանդամներն ունեն Հայաuտանի Հանրապետության Uահմանադրությամբ և oրենքներով uահմանված նույն իրավունքները, ազատությունները և պարտականությունները, ինչպեu այլ անձինք:»
«ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները նվիրված են հաշմանդամների վերականգնմանը, կրթությանը, մասնագիտական ուսուցմանը, աշխատանքային իրավունքների երաշխիքներին, միջավայրի մատչելիությանը, հաշմանդամներին ցույց տրվող սոցիալական օգնության տրամադրմանը:
Բազմաթիվ այլ օրենքներ և ենթաօրենսդրական ակտեր մանրամասնորեն կարգավորում են այն հարաբերությունները, որոնք ծագում են վերը նշված ոլորտներից մեկում: Մասնավորապես, դրանք պարունակում են դրույթներ այս կամ այն իրավունքի իրացման մեխանիզմների, պայմանների և կարգի վերաբերյալ:
Օրինակ, ԲՍՓՀ-ները հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու համար հիմք են ընդունում 2003 թվականի հունիսի 13-ի ՀՀ կառավարության N 780-Ն «Բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող դասակարգիչները և հաշմանդամության խմբերի սահմանման չափանիշները հաստատելու մասին» որոշումը:
Հաշմանդամների իրավունքների իրացման մեխանիզմները սահմանված են ՀՀ կառավարության 2006 թվականի հունիuի 16-ի N 984-ն «Ձեռնարկատիրական գործունեության պետական գրանցման համար գործազուրկներին և հաշմանդամներին ֆինանսական աջակցություն տրամադրելու կարգը սահմանելու և ՀՀ կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 431 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ, ՀՀ կառավարության որոշում 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1874-Ն «Ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրման կարգն ու ծեր և հաշմանդամ քաղաքացիներին խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկը հաստատելու մասին» որոշմամբ, ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 30-ի N 533-Ն «Գործազուրկների, աշխատաշուկայում անմրցունակ խմբերի և երկարամյա ծառայության ու արտոնյալ պայմաններով կենսաթոշակ ստացող՝ աշխատանք փնտրող չզբաղված անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպման կարգը հաստատելու մասին» որոշմամբ, ՀՀ կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի N 453-Ն «Պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների տրամադրման կարգը, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական և այլ օժանդակ միջոցների օգտագործման ժամկետները հաստատելու և ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշմամբ և մի շարք այլ ենթաօրենսդրական ակտերով:
|