հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 

Orange logo Երեք հաշմանդամ ընդունվեցին աշխատանքի «Օրանժում»
2009-09-17

Ինչպես հայտնի է, մինչև տարևերջ Հայաստանի երրորդ բջջային օպերատոր «Օրանժ Արմենիան» մուտք կգործի շուկա։ Ուրախալի է, որ մեր երկրում գործունեության ամենասկզբից հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը` «Ֆրանս Տելեկոմ» ընկերությունը որդեգրել է հավասար հնարավորությունների կադրային քաղաքականությունը, որը բացառում է հաշմանդամության հիմքերով որևէ խտրականություն։


«Ունիսոնը» կազմակերպում է թոք-շոու հաշմանդամների աշխատանքային զբաղվածության թեմայով
Նոյեմբերի 23-ին (երկուշաբթի) «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Հրապարակ» հաղորդաշարի հերթական հաղորդումը նվիրված կլինի հաշմանդամների զբաղվածության հիմնախնդրին (սկիզբը` ժ.21։10-ին, կրկնությունը` հաջորդ օրը, նոյեմբերի 24-ին, ժամը 18։00-ին)։ 40 րոպեանոց հ աղորդման մասնակիցները քննարկելու են հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ցածր մակարդակի պատճառները և իրավիճակի բարելավման հնարավոր ուղիները։ Հեռուստաշոուն կազմակերպվում է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի և Նիդեռլանդների Կառավարության ֆինանսական միջոցներով։

 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2010 Ունիսոն ՀԿ։ Ձևավորումը՝ Լիլիթ Խուդոյան և Սևան Ամիրյանց