«Ունիսոն» ՀԿ-ի գործունեության կարևորագույն ուղղություններից մեկն է հաշմանդամների իրավունքների պաշտպանությունը: Տրամադրվող իրավաբանական խորհրդատվությունը նաև նպատակ է հետապնդում նպաստել հաշմանդամների իրավական գրագիտության բարձրացմանը: Մասնավորապես տրամադրվում են հետևյալ ծառայություններ՝
• խորհրդատվության տրամադրում • պետական մարմինների և գործող օրենսդրության վերաբերյալ տեղեկությունների տրամադրում • իրավական բնույթի փաստաթղթերի կազմում
Անվճար խորհրդատվությունը անցկացվում է նախնական պայմանավորվածությամբ. հաշմանդամները իրենց հանդեպ խտրականության դրսևորման, իրավունքների ոտնահարման և իրավական այլ խնդիրների դեպքում կարող են զանգահարել 52-21-70 հեռախոսահամարով: Խորհրդատվությունը տրամադրում է իրավաբան Իզաբելլա Կարապետյանը:
Կազմակերպությունը փաստաբանական ծառայություն չի մատուցում:
|