Նորություններ : Արխիվ 2008թ. հուլիսի 3-ին «Ունիսոնը» սկսեց հաշմանդամների իրավունքների
վերաբերյալ իրազեկության նոր քարոզարշավ։ Հայաստանի բոլոր 10 մարզերում
կազմակերպվելու են քննարկումներ ՏԻՄ-երի, տեղական ՀԿ-ների, հաշմանդամների
և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ակցիան ուղղված է մարզում
բնակվող հաշմանդամների իրավունքների պաշտպանվածության, ինչպես նաև տեղական
և երևանյան կազմակերպությունների համագործակցության խթանմանը։ Առաջին
քննարկումը կայացավ այսօր Արմավիրի թիվ 4 դպրոցում։ Մասնակիցների թվում
էին Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, մարզպետարանի և
քաղաքապետարանի ներկայացուցիչներ, 2 դպրոցների տնօրեններ և «Նուռ» ՀԿ-ի
անդամներ։ Հուլիսի 8-ին կայացավ քննարկում Մեղրիում։ Ծրագիրը իրականացվում
է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան
մասնաճյուղի և Նիդեռլանդների Կառավարության աջակցությամբ։
2008թ.հուլիսից մինչև սեպտեմբերի 1-ը «Ունիսոնը» ընդունում է Հաշմանդամ կանանց
գեղեցկության 4-րդ ֆոտոմրցույթի մասնակցության հայտեր։ Մրցույթում կարող
են մասնակցել 16-40 տարեկան հաշմանդամ աղջիկներ և կանայք։ Մանրամասների
համար զանգահարել (010) 52-21-70 հեռախոսահամարով։ |