հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Վերջին
2008թ. հուլիսի 3-ին «Ունիսոնը» սկսեց հաշմանդամների իրավունքների վերաբերյալ իրազեկության նոր քարոզարշավ։ Հայաստանի բոլոր 10 մարզերում կազմակերպվելու են քննարկումներ ՏԻՄ-երի, տեղական ՀԿ-ների, հաշմանդամների և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։ Ակցիան ուղղված է մարզում բնակվող հաշմանդամների իրավունքների պաշտպանվածության, ինչպես նաև տեղական և երևանյան կազմակերպությունների համագործակցության խթանմանը։ Առաջին քննարկումը կայացավ այսօր Արմավիրի թիվ 4 դպրոցում։ Մասնակիցների թվում էին Արմավիրի փոխմարզպետ Լարիսա Մուրադյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի ներկայացուցիչներ, 2 դպրոցների տնօրեններ և «Նուռ» ՀԿ-ի անդամներ։ Հուլիսի 8-ին կայացավ քննարկում Մեղրիում։ Ծրագիրը իրականացվում է Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հիմնադրամի Հայաստանյան մասնաճյուղի և Նիդեռլանդների Կառավարության աջակցությամբ։

2008թ. հուլիսից մինչև սեպտեմբերի 1-ը «Ունիսոնը» ընդունում է Հաշմանդամ կանանց գեղեցկության 4-րդ ֆոտոմրցույթի մասնակցության հայտեր։ Մրցույթում կարող են մասնակցել 16-40 տարեկան հաշմանդամ աղջիկներ և կանայք։ Մանրամասների համար զանգահարել (010) 52-21-70 հեռախոսահամարով։


 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։