հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Վերջին

Ներկայացվեցին «ԼԱՅՖ» ծրագրի առաջին տարվա արդյունքները

2013-01-24

2012թ. դեկտեմբերի 3-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը մասնակցեցին «Սեյվ դը չիլդրեն» և «Ունիսոն» կազմակերպությունների կողմից կազմակերպված մամլո ասուլիսին և ֆոտոցուցահանդեսին, որոնք նվիրված էին Հաշմանդամների միջազգային օրվան: Միջոցառումը կազմակերպվել էր «Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու» խորագրով քարոզարշավի շրջանակներում, որն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորված «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի նախաձեռնություններից էր:

Քարոզարշավն իրականացվել է 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի բոլոր մարզերում` նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) զբաղվածության հավասար իրավունքները: Կազմակերպվել են հանրային միջոցառումներ ու կլոր սեղան քննարկումներ, աշխատանքի տոնավաճառներ ու ցուցահանդեսներ, մամլո ասուլիսներ ու մարզային հանձնաժողովների նիստեր, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել դաշտի հիմնական դերակատարներն ու պետական կառավարման մարմինները, գործատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք:

Մամլո ասուլիսի ընթացքում ներկայացվեցին ինչպես քարոզարշավի, այնպես էլ  LIFE ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:

Ֆոտոցուցահանդեսը եզրափակեց քարոզարշավը` ներկայացնելով հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային և ստեղծագործական ներուժը:

exhibition

 

 

2024-02-14
Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։