հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Վերջին

Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին

2024-02-14

Համագործակցելով «Ընտանեկան խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝ «Ունիսոն» ՀԿ-ն հաջողությամբ իրականացրեց «Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին» ծրագիրը։ Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել The BEARR Trust կազմակերպության աջակցությամբ շնորհիվ։

Ծրագրի շրջանակներում անցկացվեցին «Հաշմանդամություն և ընտանիք» թեմայով 6 աշխատարաններ։ Աշխատարաններից մեկի բոլոր մասնակիցները Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք էին և նրանց ընտանիքների անդամները։

Մասնակիցները ստացան հիմնավոր գիտելիքներ առողջ ընտանիքի և ընտանիքի անդամների ամուր փոխհարաբերությունների վերաբերյալ։ Աշխատարաններն անցել են ինտերակտիվ մթնոլորտում։ Մասնակիցներին տրվեցին վկայականներ և նվերներ։Workshop

 
   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։