Հաշմանդամների հիմնախնդիրների լուծման գործում կարևոր է նաև հասարակության իրազեկվածության բարձր մակարդակը: Այդ նպատակով «Ունիսոն» ՀԿ-ն պարբերաբար հրապարակում է հաշմանդամների իրավունքների, գոյություն ունեցող կարծրատիպերի, զարգացած երկրների լավագույն փորձի վերաբերյալ գրքեր: Հրապարակումները .pdf ֆորմատով կարող եք բեռնել կայքից:
|
Խտրականության դրսևորումները հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ
Խտրականության դրսևորումների վերաբերյալ առցանց հարցման զեկույց։ Այս զեկույցը պատրաստվել է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրախորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։ Հրապարակման մեջ արտահայտված կարծիքները չեն արտահայտում որևէ կողմի պաշտոնական կարծիքը։
Բեռնել PDF
Բեռնել PDF
|
|
Հաշմանդամության հիմքով խտրականություն։ Ձեռնարկ
Ձեռնարկը կարող է օգտակար լինել հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպություններին, համապատասխան պետական մարմիններին և ոլորտի փորձագետներին: Այն ներառում է հաշմանդամության հիմքով խտրականության սահմանումը, դեպքերը և դրանց հակազդեցության արդյունավետ միջոցները, ինչպես նաև լավագույն միջազգային փորձից մեջբերումները։
Բեռնել PDF
|
|