Հաշմանդամների հիմնախնդիրների լուծման գործում կարևոր է նաև հասարակության իրազեկվածության բարձր մակարդակը: Այդ նպատակով «Ունիսոն» ՀԿ-ն պարբերաբար հրապարակում է հաշմանդամների իրավունքների, գոյություն ունեցող կարծրատիպերի, զարգացած երկրների լավագույն փորձի վերաբերյալ գրքեր: Հրապարակումները .pdf ֆորմատով կարող եք բեռնել կայքից:
|
Հաշմանդամությանն առնչվող օրենսդրություն. արդյունավետ գործիք, թե՞ բարի նպատակների ժողովածու
ԵՄ միջոցներով Հայաստանում, Վրաստանում և Մոլդովայում իրականացվող MAGIC ծրագիրը միտված է պարզելու, թե որքանով արդյունավետ է նշյալ երկրներում գործում հաշմանդամությանն առնչվող օրենսդրությունը։ Այդ հարցին պատասխան ստանալու համար «Ունիսոն» ՀԿ-ն` լինելով ծրագրի առաջատար, Վրաստանի և Մոլդովայի գործընկեր ՀԿ-ների հետ համագործությամբ, իրականացրեց սոցիալական հարցումներ 3 երկրներում բնակվող հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում։ Սույն գրքույկում ներկայացված է ՀՀ-ում իրականացված սոցհարցման արդյունքների վերլուծությունը, ինչի հիման վրա մշակվել են հանձնարարականներ համապատասխան պետական մարմիններին։ Հանձնարարականների հիմնական կետերը ներկայացված են գրքույքի եզրափակիչ մասում։
Բեռնել PDF
Բեռնել PDF
|
|