Տարեցների և հաշմանդամների ընտրական իրավունքի պաշտպանություն
2003-06-27
«Համաշխարհային Ուսուցման» և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ «Ունիսոնը» ավարտեց «Տարեցների և հաշմանդամների ընտրական իրավունքի պաշտպանություն» ծրագիրը: Ընտրատեղամասերի անմատչելիության արդյունքում տեղաշարժման խնդիրներ ունեցող բազմաթիվ ընտրողներ չեն մասնակցում ընտրություններին:
Ընտրատեղամասերի մատչելիության աստիճանի ստուգման նպատակով երեվանյան 417 տեղամասերում անցկացվեց մոնիտորինգ: Բացի այդ, տեղի ունեցավ 3 դասընթաց ընտրական հանձնաժողովների անդամների համար, 2 կլոր սեղան ոլորտում գործող ՀԿ-ների, ԶԼՄ-ների, միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նկարահանվեց և Հ1-ով բազմակի անգամ ցուցադրվեց սոցիալական հոլովակ: Տպագրվեց «Հաշմանդամությունը Հայաստանում» երկլեզու ձեռնարկը, որը բաշխվեց ոլորտում գործող բոլոր շահագրգիռ կազմակերպությունների միջև:

|
|