Ուսումնասիրվեցին օրենքներում առկա խնդիրները
2013-09-03
Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության աջակցությամբ «Ունիսոն» ՀԿ-ն իրականացրեց հաշմանդամությանն առնչվող օրենսդրական դաշտի վերլուծություն։ Այն կատարեց «Ունիսոնի» իրավաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գայանե Խաչատրյանը։ Վեր են հանվել օրենսդրական բացեր և հակասություններ, որոնք խոչընդոտում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացմանը։ Վերլուծությունը կարելի է ներբեռնել ԱՅՍՏԵՂԻՑ։
Ամբողջությամբ>>
|
Կարգին սոց. գովազդ (Հայկո Մկո)
|
2013-08-28 |
«Ունիսոն» ՀԿ-ն և Կարգին Թիվին ներկայացնում են նոր սոցիալական տեսահոլովակ «Ես կարող եմ աշխատել։ Արդարությունը ձեր ձեռքերում է» խորագրով: Գլխավոր դերերում` Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան (Հայկո Մկո): Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը` գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ: Տեսահոլովակը դիտելու համար այցելեք «Ունիսոն» ՀԿ-ի Youtube-ի պաշտոնական ալիքը։ |
Ամբողջությամբ>> |
|
Նախագահական ընտրությունների դիտարկումների վերջնական զեկույց
2013-03-09
«Ունիսոն» ՀԿ-ն հրապարակեց 2013թ. փետրվարի 18-ին կայացած ՀՀ Նախագահի ընտրությունների դիտարկումների և Երևանի ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիության վերաբերյալ վերջնական զեկույցը։ Սույն նախագիծն իրականացվում է Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ։ Հաշվետվության տեքստը առկա է այստեղ (կարդալու կամ ներբեռնելու համար ընտրեք համապատասխան ֆորմատը)` PDF ֆորմատ - DOC ֆորմատ։
Ամբողջությամբ>>
|
Ավարտվեց Երևանի ընտրատեղամասերի մոնիտորինգը
|
2013-02-13 |
Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցության «Ունիսոն» ՀԿ-ն իրականացրեց Երևանի բոլոր ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիության մոնիտորինգ։ Երկարաժամկետ դիտորդների նախնական զեկույցը (մատչելի և հիմնականում մատչելի տեղամասերի ցանկը) առկա է ԱՅՍՏԵՂ։
|
Ամբողջությամբ>> |
|
|