հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2011

ՀՀ-ում հաշմանդամների իրավունքների պաշտպանության հիմնախնդիրները և դրանց լուծման հնարավոր ուղիները

2011-11-06

Այս խորագիրն էր կրում հանրապետական համաժողովը, որը ս.թ. հոկտեմբերի 21-ին Երևանի «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցում Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ անցկացրեց «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը: Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական կառավարման մարմինների, մարզպետարանների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան գրասենյակների և բոլոր մարզերում գործող ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Ամբողջությամբ>>


Հանուն ազատ տեղաշարժի իրավունքի

Inaccessible bus in Yerevan 2011-11-05

Սեպտեմբերի 23-ին «Ունիսոն» ՀԿ-ն Արամ Խաչատրյանի արձանին հարող տարածքում անցկացրեց բացօթյա ֆոտոցուցահանդես, որի նպատակն էր ներկայացնել հաշմանդամների անարգել տեղաշարժման իրավունքի ապահովման վիճակը ՀՀ-ում։

Ամբողջությամբ>>

Դիմում Երևանի քաղաքապետին

2011-10-22

Հարգելի պարոն Կարապետյան,

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ` ցանկանում ենք անդրադառնալ այնպիսի կարևորագույն խնդիրների, ինչպիսիք են ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի հասարակական տրանսպորտի իսպառբացակայությունն ու շենքերի, շինությունների անմատչելիությունը /ներառյալ` սեփական բնակարանները, մշակութային, վարչական և այլ ոլորտի օբյեկտները/:

Մենք տարբերություն չենք դնում հաշմանդամություն ունեցող անձանց ու հասարակության մյուս անդամների միջև, այլ ընդհակառակը` նշված խնդիրները վեր հանելով փորձում ենք նպաստել, որպեսզի հաշմանդամություն ունեցող անձինք լինեն մեր հասարակության լիիրավ անդամներ, ներգրավված լինեն հասարակական-քաղաքական և մշակութային կյանքի բոլոր ոլորտներում:

Ավաղ, քանի դեռ լուծված չեն մեր կողմից բարձրացված խնդիրները, այս ամենը հնարավոր չէ:

Նկատի ունենալով, որ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով /Հայաստանի համար ուժիմեջ է մտել 2010 թվականի հոկտեմբերի 22-ին/, ՀՀ Սահմանադրությամբ, <<ՀՀ-ում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին>> ՀՀ օրենքով, ինչպես նաև այլ իրավական ակտերով սահմանվում են մի շարք սկզբունքներ` հավասարության,խտրականության բացառման, մատչելիության հետ կապված, և համապատասխան պարտավորություններ են նախատեսվումպետական և տեղական ինքնակառավարման մարմինների համար, և, հաշվի առնելով խնդրի կարևորությունն ու հրատապությունը, խնդրում ենք հնարավորինս սեղմ ժամկետներում միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտը և կառույցների,ճանապարհների, բացօթյա և փակ հաստատությունների, այդ թվում` դպրոցների, բնակելի տարածքների, բժշկականհաստատությունների և աշխատավայրերի մուտքը հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի դարձնելու կապակցությամբ: Նախաձեռնությանը միացել են նաև մի շարք մտավորականներ և հասարակական-քաղաքական գործիչներ:

Ամբողջությամբ>>


Հաշմանդամների իրավունքները շարունակում են խախտվել

2011-08-24

2011թ. օգոստոսի 17-ին «Ունիսոն» ՀԿ-ն մամլո ասուլիս անցկացրեց «Ուրբաթ» ակումբում: Լրագրողների հետ հանդիպման առիթը դարձան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման փաստերը, որոնք շարունակում են տեղի ունենալ Հայաստանում: Բանախոսներն էին «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գայանե Խաչատրյանը: Մասնավորապես, նրանք ներկայացրին այն խնդիրները, որոնք ծագում են ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող անձանց հաշմանդամության խումբը որոշելու և նրանց հետագա բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնելու ընթացքում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով չի սահմանվում անձի հաշմանդամության իրական խումբը: Այդ կապակցությանմ հիշատակվեց Սևան քաղաքի բնակիչ Գագիկ Նավասարդյանի պատմությունը:

Ամբողջությամբ>>


Համատեղ համերգ Յեյլի շրջանավարտների երգչախմբի հետ

Donation 2011-08-23

Հունիսի 25-ին «Փարոս» կամերային երգչախմբի անդամները հանդիպեցին Յեյլի համալսարանի շրջանավարտների երգչախմբի երգիչներին, ովքեր Երևան էին եկել Օրբելյանների ընտանիքին նվիրված համատեղ համերգին մասնակցելու համար:

Ամբողջությամբ>>

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։