Մատչելի միջավայր հաշմանդամների համար
2005-07-27
Մայիսի 1-ից «Ունիսոնը» իրականացնում է «Մատչելի միջավայր հաշմանդամների համար» խորագրով ծրագիր, որի շրջանակներում իրականացվեց 202 կրթական, մշակութային և այլ հանրային նշանակության հաստատությունների մոնիտորինգ:
Մոնիտորների դերում հանդես եկան 4 սայլակավոր հաշմանդամներ, որոնց մասնակցությունը խաղաց մեծ դաստիարակչական դեր՝ հանրային օբյեկտների ղեկավարներին և այցելուներին համոզելով, որ խնդիրն իսկապես արդիական է և լուծելի։
Համաձայն մոնիտորինգի արդյունքների, 202 հաստատություններից միայն 37-ն են մատչելի սայլակ օգտագործող հաշմանդամների համար:
|
|