հաշմանդամ կանանց գեղեցկության 3-րդ ազգային ֆոտոմրցույթ
2006-04-06
Այսօր «Ունիսոնը» հայտարարեց հաշմանդամ կանանց գեղեցկության 3-րդ ազգային ֆոտոմրցույթի հաղթողներին: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Միսս Գեղեցկուհի 2006-ի կոչմանը արժանացավ ԵՊՀ ուսանողուհի Աննա Մարտիրոսյանը: Վիցե-Միսս, Միսս Նրբագեղություն և Միսս Ժպիտ անվանակարգերում հաղթող ճանաչվեցին Նարինե Ղուկասյանը (Աբովյան), Հենրիետտա Խաչատրյանը (Էջմիածին) և Մարինե Եշիլյանը (Երևան):
Միջոցառման գլխավոր հովանավորը Ինեկոբանկն էր: Մրցանակները տրամադրել էին «Զիգզագ», «Նոյյան տապան» խանութները, «Ուստա Փրըդաքշն» ընկերությունը, Նարեկացի արվեստի միությունը, Երեվանի մամուլի ակումբը:
|
|