Հաշմանդամությունը և նոր իրականությունը
2007-03-06
Այսօր «Կոնգրես» հյուրանոցում Բաց Հասարակության Ինստիտուտի և Նիդեռլանդների Կառավարության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ունիսոն» ՀԿ-ն անցկացրեց մամլո ասուլիս և կլոր սեղան «Հաշմանդամությունը և նոր իրականությունը» խորագրով:
Միջոցառմանը մասնակցում էին մարդու իրավունքների և հաշմանդամության հիմնախնդիրներով զբաղվող ՀԿ-ների ղեկավարները, ինչպես նաև հայաստանյան 9 հեռուստաընկերությունների, մի քանի ռադիոընկերությունների և թերթերի լրագրողները:
Օրակարգի գլխավոր թեմաներից մեկը տարբեր տիպի հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքի իրականացումն էր: «Ունիսոնի» գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը պատասխանեց լրագրողների բազմաթիվ հարցերին: Միջոցառման ընթացքում արծարծվեցին հետևյալ թեմաները` սայլակ օգտագործող մարդկանց համար ընտրական տեղամասերի մատչելիությունը, կույր ընտրողների քվեարկության իրականացման համար համապատասխան պայմանների ապահովումը, նախընտրական շրջանում խուլ ընտրողների իրազեկության հնարավորության ստեղծում:
ՀԿ-երի ներկայացուցիչները քննարկեցին համագործակցության նոր տարբերակներ և տեղեկատվության փոխանակման նպատակով ստորագրեցին համագործակցության Հուշագիր:
|
|