Լավագույն կամավորներին հանձնվեցին դիպլոմներ
2008-02-26
Մեր կազմակերպության գործունեությունում մեծ ներդրում ունեն կամավորները: Ավարտվեց Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակներում կատարված՝ հաշմանդամների կարիքների գնահատման առաջին փուլը: Հաշմանդամների կողմից լրացվող հարցաշարում ընդգրկված են ընտանեկան և առողջական վիճակին, կրթության և մասնագիտական պատրաստվածությանը վերաբերվող կետեր:
Այս գործընթացը իրականացրին ԵՊՀ-ի հոգեբանական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, ովքեր կամավորական հիմունքներով տնայցեր կատարեցին 147 հաշմանդամների մոտ: Խմբի բոլոր մասնակիցներին այսօր «Ունիսոնի» ղեկավարությունը հանդիսավոր պայմաններում հանձնեց կամավորի վկայագրեր:
|
|