Սեմինար ապագա լրագրողների համար
2008-03-26
«Ունիսոնի» գրասենյակում տեղի ունեցավ սեմինար, որին մասնակցում էին «Գալիք» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի 20 ուսանողներ: Սեմինարի հիմնական նպատակը ապագա լրագրողների մոտ հաշմանդամների նկատմամբ ունեցած կարծրատիպային մոտեցումների վերացումն էր: Հանդիպումը երիտասարդների հետ անցավ ինտերակտիվ մթնոլորտում, կարծիքների և ներկայացված բազմաթիվ նյութերի բուռն քննարկմամբ:

|
|