հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2008

Աշխատանքային ներուժի բացահայտում

2008-11-25

25 նոյեմբերի, 2008թ. Այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում իր նախադեպը չունեցող միջոցառում` աշխատատեղերի տոնավաճառ հաշմանդամների համար: Նախագիծն իրականացվում է Բաց Հասարակություն Ինստիտուտի Հայաստանյան մասնաճյուղի և Նիդեռլանդների Կառավարության ֆինանսական աջակցությամբ: Տոնավաճառի կազմակերպմանը իրենց արժեքավոր ներդրումն ունեցան նաև ՀՀ առևտրաարդյունաբերական պալատը և ՀՀ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը:

Տոնավաճառին մասնակցեցին տարբեր ոլորտներ ներկայացնող 28 գործատու, որոնց թվում էին «Վիվասել-ՄՏՍ», «Կոկա-կոլա», «Յունիքոմփ» ընկերությունները, HSBC-Հայաստան և «Կոնվերս» բանկերը և այլ կազմակերպություններ: Մասնակիցների թիվը կարող էր լինել ավելին, սակայն գործատուներից շատերի կարծրատիպային պատկերացմամբ հաշմանդամը դիտվում է որպես հիվանդ, որը ունակ չէ ոչ մի աշխատանքի, մինչդեռ փորձը վկայում է, որ հաշմանդամները ունեն աշխատանքային ներուժ և աշխատում ավելի մեծ նվիրվածությամբ:

Միջոցառման խորագիրը` «Իրացրու աշխատանքի քո իրավունքը» պատահմամբ չէր ընտրված, քանի որ Հայաստանում աշխատունակ հաշմանդամների զբաղվածության չափազանց ցածր ցուցանիշը (ընդամենը 8%) բազմաթիվ այլ հանգամանքների թվում մեծապես պայմանավորված է նաև առկա խրախուսական մեխանիզմների մասին իրազեկվածության ցածր մակարդակով: Այս բացը շտկելու նպատակով տոնավաճառի ընթացքում բոլոր մասնակիցներին` թե գործատուներին, թե աշխատանք փնտրող հարյուրավոր հաշմանդամներին տրվեցին համապատասխան նյութեր: Բացի այդ, միջոցառման ողջ ընթացքում գործում էր «Ունիսոնի» տեղեկատվական կենտրոնը, որը ցանկացողներին խորհրդատվություն էր տրամադրում և աջակցում ռեզյումե կազմելու գործում:

Այսօր «Մարիոթ» հյուրանոցում «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստանում իր նախադեպը չունեցող միջոցառում` աշխատատեղերի տոնավաճառ հաշմանդամների համար:

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։