Իրազեկման քարոզարշավ մարզերում
2008-12-15
Ավարտվեց հայաստանյան բոլոր մարզերում կազմակերպվող «Հաշմանդամությունը Հայաստանում. իրավիճակի բարելավման հեռանկարները» կլոր սեղան-քննարկումների շարքը: Այն Բաց Հասարակության Ինստիտուտի Օժանդակության Հայաստանյան մասնաճյուղի և Նիդեռլանդների Կառավարության ֆինանսական աջակցությամբ նախաձեռնել է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը «Հավասար հնարավորությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում:
Մարզերում քննարկումներին մասնակցել էին տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների ներկայացուցիչները, ինչպես նաև հաշմանդամներ, մանկավարժներ, բուժաշխատողներ և այլ շահագրգիռ անձինք: Իրավիճակի վերաբերյալ տարբեր մարզերից ստացված տվյալների վերլուծությունը ցույց տվեց, որ առավել հրատապ խնդիրներն են հաշմանդամություն ունեցող անձանց կրթության, զբաղվածության և մատչելիության հարցերը:

|
|