«Ունիսոնը» համակարգում է ՀԿ-ների ցանցի աշխատանքները
2009-03-23
«Ունիսոնին» կարևոր դերակատարում է վերապահված «Հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագրում, որն ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է «Վորլդ Վիժն Ինթերնեշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղը։ Մասնավորաբար, մենք համակարգելու ենք հաշմանդամության հարցերով զբաղվող ՀԿ-ների ցանցի աշխատանքները մայրաքաղաքում, մասնակցելու ենք Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված քարոզարշավին, անցկացնելու ենք մի շարք դասընթացներ մասնագետների, աշակերտների, ուսուցիչների և ՀԿ-ների համար։ Ծրագրի շրջանակներում տպագրման է պատրաստվել «Մենք հավասար ենք» պարբերականի առաջին թողարկումը, որն այս տարվա ընթացքում լույս կտեսնի եռամսյակը մեկ անգամ՝ նոր ձևաչափով և գունեղ ձևավորմամբ։
|
|