հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2010

2010-12-18

Ամփոփվեցին հոդվածների 1-ին հանրապետական մրցույթի արդյունքները

2010թ. դեկտեմբերի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ Հաշմանդամության թեմայով հոդվածների առաջին հանրապետական մրցույթի արդյունքերի ամփոփումը և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Մրցույթին կարող էին մասնակցել բոլոր ցանկացողները` առանց տարիքային սահմանափակման: Միակ պարտադիր պայմանն էր, որ հոդվածները նախկինում հրապարակված չլինեին:
Մրցույթն իրականացրել է «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ-ում Իրանի դեսպանատան աջակցությամբ: Կազմկոմիտեին ներկայացվել է բազմաժանր և բազմաբնույթ բովանդակությամբ 40 նյութ (Էսսե, պատմվածք, մեթոդաբանական վերլուծություն, ակնարկ, քննադատական հոդված և այլն): Հեղինակների թվում էին մայրաքաղաքում և մարզերում բնակվող՝ տարբեր մասնագիտությունների և զբաղմունքի տեր մարդիկ: Լավագույն տասնյակում ընդգրկված մասնակիցները պարգևատրվեցին պատվոգրերով և դրամական մրցանակներով: Հաղթողների ընտրությունը պայմանավորված էր հոդվածների արդիականությամբ, ոճային հարստությամբ, դաստիարակչական կամ կիրառական նշանակությամբ: 1-ին մրցանակի արժանացավ Մերրի Կյուրեղյանը (Սպիտակի շրջանի Շիրակամուտ գյուղ), 2-րդ մրցանակը բաժին հասավ Տիգրանուհի Մինասյանին և Գայանե Եղիազարյանին (երկուսն էլ` Երևան), 3-րդ մրցանակը ստացան Սամվել Սարգսյանը (Վանաձոր) և Ալվարդ Մուսինյանը (Երևան)։ Լավագույն ճանաչված 10 հոդվածներին կարող եք ծանոթանալ` բեռնելով դրանք ԱՅՍՏԵՂԻՑ։

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։