հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2011

Հաշմանդամների իրավունքները շարունակում են խախտվել

2011-08-24

2011թ. օգոստոսի 17-ին «Ունիսոն» ՀԿ-ն մամլո ասուլիս անցկացրեց «Ուրբաթ» ակումբում: Լրագրողների հետ հանդիպման առիթը դարձան հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտման փաստերը, որոնք շարունակում են տեղի ունենալ Հայաստանում:
 Բանախոսներն էին «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը և ՀՀ Փաստաբանների պալատի անդամ Գայանե Խաչատրյանը: Մասնավորապես, նրանք ներկայացրին այն խնդիրները, որոնք ծագում են ֆունկցիոնալ խանգարումներ ունեցող անձանց հաշմանդամության խումբը որոշելու և նրանց հետագա բժշկասոցիալական փորձաքննությունն անցկացնելու ընթացքում:
 Բազմաթիվ են դեպքերը, երբ ինչ-ինչ պատճառներով չի սահմանվում անձի հաշմանդամության իրական խումբը: Այդ կապակցությանմ հիշատակվեց Սևան քաղաքի բնակիչ Գագիկ Նավասարդյանի պատմությունը: 2007թ. օգոստոսին Սևանա լճում ընդհարվելով մոտորանավակի հետ՝ Գագիկը ստացել է ծանր վնասվածք, որի արդյունքում ծնկից բարձր անդամահատվել է նրա ոտքը: ՀՀ Գեղարքունիքի մարզի №1 Բժշկասոցիալական փորձագիտական հանձնաժողովը (ԲՍՓՀ) սկզբից նրան նշանակեց հաշմանդամության 2-րդ խումբ: Սակայն հետագայում, երբ Գագիկը պրոթեզավորվեց, խումբը փոխվեց 3-րդի, ընդ որում՝ անժամկետ:
 Գ.Նավասարդյանն այդ որոշումը բողոքարկեց ՀՀ Բժշկասոցիալական փորձագիտության գործակալություն (ԲՍՁԳ), սակայն որոշումը թողնվել է անփոփոխ: Այնուհետև Գագիկը դիմել է դատական ատյաններ:
 Ներկայումս նրա գործը գտնվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի վարույթում:
 «Ունիսոն» ՀԿ-ն լիահույս է, որ դատարանն ի վերջո արդար որոշում կկայացնի, և գործը չի հասնի Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ):
 «Հաշմանդամների իրավունքների պաշտպանություն» ծրագիրը «Ունիսոն» ՀԿ-ն իրականացնում է Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցությամբ:

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։