Ավարտվեց Երևանի ընտրատեղամասերի մոնիտորինգը
2013-02-13
Բաց Հասարակության Հիմնադրամներ - Հայաստանի աջակցության «Ունիսոն» ՀԿ-ն իրականացրեց Երևանի բոլոր ընտրատեղամասերի ֆիզիկական մատչելիության մոնիտորինգ։ Երկարաժամկետ դիտորդների նախնական զեկույցը (մատչելի և հիմնականում մատչելի տեղամասերի ցանկը) առկա է ԱՅՍՏԵՂ։ Վերջնական զեկույցը կպատրաստվի և կհրապարակվի ՀՀ Նախագահի ընտրությունների ժամանակ իրականացվելիք դիտորդական առաքելության ավարտից հետո։ «Ունիսոնի» 15 դիտորդներ հավատարմագրված են ԿԸՀ-ի կողմից, իսկ նրանցից 13-ը հաջողությամբ հանձնել են ստուգարքը և իրավունք ունեն դիտարկելու քվեարկության ընթացքը։ Այս տարի շեշտը դրվելու է հաշմանդամություն ունեցող ընտրողների իրավունքների իրականացման վրա։
|
|