հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2013

Կարգին սոց. գովազդ (Հայկո Մկո)

2013-08-28

«Ունիսոն» հասարակական կազմակերպությունը և Կարգին Թիվին ներկայացնում են նոր սոցիալական տեսահոլովակ «Արդարությունը ձեր ձեռքերում է» խորագրով: Սցենարի հեղինակ և պրոդյուսեր` Հայկ Մարության, ռեժիսոր` Արման Մարության, գլխավոր դերերում` Հայկ Մարության և Մկրտիչ Արզումանյան (Հայկո Մկո): Հոլովակը պատրաստվել է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ` «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության խթանման միջոցով» (LIFE) ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է Սեյվ դը չիլդրեն կազմակերպությունը` գործընկեր ՀԿ-ների հետ համատեղ:

«Ունիսոն» ՀԿ-ն հատուկ շնորհակալություն է հայտնում Հայկ Մարությանին և Մկրտիչ Արզումանյանին` հոլովակում բարեգործական հիմունքներով նկարահանվելու համար: Տեսահոլովակը դիտելու համար այցելեք «Ունիսոն» ՀԿ-ի Youtube-ի պաշտոնական ալիքը։

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։