Փոքր դրամաշնորհներ
2016-07-21
«Նոր Սերունդ» Մարդասիրական ՀԿ-ն Բաց Հասարակության Հիմնադրամներ/Հայաստան կազմակերպության կողմից ֆինասավորվող «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն. ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է տեղական հակախտրական փոքր դրամաշնորհային ծրագրի մրցույթ:
Դրամաշնորհային ծրագրի նպատակն է զարգացնել թիրախային խմբերի կարողությունները և նրանց միջոցով բարձրացնել հասարակության իմացության մակարդակը խտրականության, վերջինիս դեմ պայքարի կարևորության ու հետևանքների մասին:
Հավանական գործողությունների տեսակներ՝
• ֆլեշ-մոբ
• ցուցահանդես,
• համերգ,
• քայլարշավ,
• կրթական հանդիպումներ/սեմինարներ,
• տեսանյութերի պատրաստում և այլն:
Ծրագրին կարող են դիմել միայն «Պայքար խտրականության դեմ» աշխատանքային հանդիպում/վարժանքի մասնակիցները:
Դրամաշնորհի գումարի առավելագույն չափը կազմում է 100.000 /մեկ հարյուր հազար/ ՀՀ դրամ:
Ծրագրին դիմելու համար խնդրում ենք լրացրնել էլէկտրոնային հայտը ԱՅՍՏԵՂ:
ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ բոլոր նյութերի և փաստաթղթերի առկայությունը.
• Բյուջեի իրատեսական լինելը,
• «Խտրականության արգելք և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կիրառում» աշխատանքային հանդիպում/վարժանքին մասնակցության վկայականի առկայություն,
• Խմբային նախաձեռնությունները ավելի ողջունելի են
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետն է 2016թ. հուլիսի 31-ը:
Հայտերի ընտրությունը կատարելու է մասնագիտական հանձնաժողովը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել «Առավել շատ տեղեկատվություն, առավել քիչ խտրականություն.ՔՀԿ-ների և խոցելի խմբերի կարողությունների զարգացում և հզորացում» ծրագրի համակարգող Նարե Հովհաննիսյանին՝ գրելով assistantngngo@gmail.com էլ.-փոստին: Հեռախոսային զանգեր չեն ընդունվում:
|