Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին
2024-02-14
Համագործակցելով «Ընտանեկան խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ՝ «Ունիսոն» ՀԿ-ն հաջողությամբ իրականացրեց «Աջակցություն հաշմանդամություն ունեցող անձանց ընտանիքներին» ծրագիրը։ Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել The BEARR Trust կազմակերպության աջակցությամբ շնորհիվ։
Ծրագրի շրջանակներում անցկացվեցին «Հաշմանդամություն և ընտանիք» թեմայով 6 աշխատարաններ։ Աշխատարաններից մեկի բոլոր մասնակիցները Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձինք էին և նրանց ընտանիքների անդամները։
Մասնակիցները ստացան հիմնավոր գիտելիքներ առողջ ընտանիքի և ընտանիքի անդամների ամուր փոխհարաբերությունների վերաբերյալ։ Աշխատարաններն անցել են ինտերակտիվ մթնոլորտում։ Մասնակիցներին տրվեցին վկայականներ և նվերներ։
|
|