Photo Contest 2012
2012-03-18
«Ունիսոն» հասարակական կազմակերպությունն ընդունում է գեղեցկության ֆոտոմրցույթի մասնակցության հայտեր` 16-45 տարեկան հաշմանդամ աղջիկներից և կանանցից։ Մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2012թ. մարտի 31-ը ներկայացնել՝
1) լրացված հայտը,
2) մասնակցի վերջին տարվա լավագույն լուսանկարներից 1-2-ը` դիմանկար (պարտադիր է) և լողազգեստով լուսանկար (ցանկալի է, բայց պարտադիր չէ),
3) հաշմանդամությունը հաստատող փաստաթղթի (կենսաթոշակի վկայականի, կամ ԲՍՓՀ-ի տեղեկանքի) պատճենը,
4) անձնագրի (կամ, անձնագրի բացակայության դեպքում` ծննդական վկայա¬կանի) պատճենը։
Փաստաթղթերը և լուսանկարը կարող եք 1) ներկայացնել անձամբ «Ունիսոնի» գրասենյակ (նախնական պայմանավորվածությամբ), 2) փոստով ուղարկել հետևյալ հասցեով` Երևան, 0002, Դեմիրճյան 36, «Ունիսոն», կամ 3) էլեկտրոնային փոստով ուղարկել հայտում նշված հասցեով:
Լավագույն 10 մասնակիցները կարժանանան մրցանակների։ Բացի այդ, մի քանի մասնակիցներին «Ունիսոն» ՀԿ-ն իր հայեցողությամբ հնարավորություն կընձե¬ռի ժամանակավորապես աշխատել որպես ֆոտոմոդել։
|