Մանիֆեստ. որոշելու իրավունք
2003-12-22
Ավարտվեց Բաց Հասարակության Ինստիտուտի (Բուդապեշտ) դրամաշնորհային ծրագրի շրջանակներում «Ունիսոնի» գլխավորած 6 ՀԿ-ների կոալիցիայի կողմից իրականացվող «Մանիֆեստ. որոշելու իրավունք» նախագիծը:
Ծրագիրը ընդգրկում էր մտավոր խնդիրներ ունեցող անձանց իրավունքներին նվիրված համազգային իրազեկման քարոզարշավ: Նախագծի շրջանակներում դաշինքի կողմից անցկացվեցին հետևյալ միջոցառումները՝ դասընթաց զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար, 2 կլոր սեղան, որոնց մասնակցեցին միջազգային կազմակերպությունների և տեղական իրավապաշտպան ՀԿ-ների, ոլորտի համար պատասխանատու պետական մարմինների ներկայացուցիչներ, հատուկ դպրոցների տնօրեններ: Կազմակերպվեց նաև ձեռքի աշխատանքների մրցույթ, որին մասնակցեցին շուրջ 200 մտավոր հաշմանդամություն ունեցող երեխաներ: 2 անվանակարգերում լավագույն 10 աշխատանքների հեղինակներին ժյուրիի կողմից տրվեցին մրցանակներ:
Մրցույթի բոլոր մասնակիցները պարգևատրվեցին հուշանվերներով: Ծրագրի շրջանակներում հասարակության իրազեկման նպատակով նկարահանվեց հեռուստահոլովակ, հրատարակվեցին թեման լուսաբանող ձեռնարկ, գրքույկ և պաստառ: Ծրագրի ընթացքը լայնորեն լուսաբանվեց լրատվամիջոցների կողմից:
|
|