Հաշմանդամ կանանց գեղեցկության ֆոտոմրցույթ
2004-03-07
«Ունիսոն» ՀԿ-ն Հայաստանում առաջին անգամ անցկացրեց հաշմանդամ կանանց գեղեցկության ֆոտոմրցույթ: Կազմկոմիտեին ներկայացվեց 47 լուսանկար Երևանից և հայաստանյան տարբեր մարզերից (Արարատ, Շիրակ, Լոռի, Սյունիք և այլն):
Միջոցառման ինֆորմացիոն հովանավորներն էին՝ Արձագանք, Վան և Հիթ-FM ռադիոընկերությունները: Ժյուրիի կազմում ընդգրկված էին հայ արվեստի և մշակույթի անվանի գործիչներ ՝ Ալեքսանդր Գրիգորյանը (հանձնաժողովի նախագահ), Մետաքսեն և Երվանդ Երզնկյանը: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի ունեցավ մարտի 7-ին «Ունիսոնի» գրասենյակում:
Միսս գեղեցկություն – 2004 տիտղոսին արժանացավ Շուշանիկ Նահապետյանը: Սահմանված էր ևս երեք մրցանակ հետևյալ անվանակարգերում՝ Միսս Ժպիտ (Արմինե Սմբատյան), Միսս Հմայք (Հայկուշիկ Թանգամյան) և Միսս Նրբագեղություն (Նելլի Ստեփանյան): Մրցանակները տրամադրել էին «Զիգզագ» խանութը և «Նուշիկյան Ասոցիացիան»:
|
|