Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված
2005-12-03
Այսօր տեղի ունեցավ Հաշմանդամների միջազգային օրվան նվիրված Հաշմանդամների խորհրդի նիստ, որը վարում էր Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը: Առաջին զեկույցը` նվիրված մատչելիության մասին օրենքի նախագծին, ներկայացրեց «Ունիսոն» ՀԿ գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը: Այս նախագիծը նախապես քննարկվել էր դեկտեմբերի 1-ին «Մատչելի միջավայր բոլորի համար» խորագրով անցկացված համաժողովի ընթացքում:
Համաժողովին ներկա էին Երևանի և ՀՀ բոլոր 10 մարզերի պետական և ոչ-պետական կազմակերպությունների, ԱԺ-ի և ՀՀ Կառավարության շուրջ 70 ներկայացուցիչ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարներ: Համաժողովի արդյունքում 24 ՀԿ-ների ղեկավարների կողմից ստորագրվեց ԱԺ-ի և Կառավարության ղեկավարությանն ուղղված դիմում:
|
|