հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2006

Քաղաքացիական հասարակություն. իրավունք բոլորի համար

2006-06-29

Այսօր Դեմիրճյան 36 հասցեում գտնվող «Ունիսոնի» նոր գրասենյակում տեղի ունեցավ Եվրասիա հիմնադրամ/ԱՄՆՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակություն. իրավունք բոլորի համար» ծրագրի ավարտին նվիրված միջոցառումը: Ծրագրի անձնակազմը ներկայացրեց գործունեության արդյունքները և նախանշեց կազմակերպության հետագա պլանները:

Միջոցառմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների (Եվրասիա Հիմնադրամ, ԱՄՆ ՄԶԳ, Վորլդ Վիժն Հայաստան), նախարարությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը, ՀՀ առաջին Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը և այլք:

Շնորհանդեսի սկզբում ցուցադրվեց սակավաշարժ մարդկանց համար հանրային վայրերի մատչելիության վերաբերյալ տեսահոլովակ: Ծրագրի իրավաբան Մարատ Ատովմյանը ներկայացրեց մատչելիության վերաբերյալ օրենքի նախագիծը: Միջոցառումը լուսաբանվեց Հ1, Արմենիա, ԱրմՆյուզ, ԱՐ հեռուստաընկերությունների, ՀՀ Հանրային ռադիոյի, լրատվական գործակալությունների և այլ առաջատար լրատվամիջոցների կողմից:

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։