հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2006

Հաշմանդամություն և մարդու իրավունքներ

2006-11-03

Այսօր «Ունիսոն» ՀԿ անձնակազմը այցելեց Վանաձոր՝ «Լոռի-TV» հեռուստաալիքով մասնակցելու «Հաշմանդամություն և մարդու իրավունքներ» թեմային նվիրված թոք-շոուին: Հաղորդմանը ներկա էին հասարակական կազմակերպությունների` Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի վանաձորյան մասնաճյուղի, «Լուսաստղ» ՀԿ-ի, Լոռու մարզի խուլ մարդկանց միության ներկայացուցիչներ, նաև մարզպետարանի ներկայացուցիչ Վալերի Ջաղինյանը և այլ շահագրգռված պաշտոնյաներ:

Կազմակերպիչների հիմնական գաղափարն էր՝ անհրաժեշտ է հաշմանդամության նկատմամբ կիրառել մարդու իրավունքների մոտեցումը, այլ ոչ զուտ թե բժշկական և սոցիալական օգնության մոտեցումները:

Քննարկումները ընթացան ինտերակտիվ ոճով: ՀԿ-ների ներկայացուցիչները խոսեցին այն խոչընդոտների մասին, որոնց հանդիպում են իրենց աշխատանքի ընթացքում, նոր հնարավորությունների ստեղծման համար տարվող պայքարի և խնդիրների լուծումների վերաբերյալ:
Ոլորտի շուրջ քննարկումները կշարունակվեն առաջիկա թոք-շոուների ընթացքում:

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։