հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2008

Ամփոփվեցին հաշմանդամների հանրապետական մրցույթների արդյունքները

2008-10-10

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հաշմանդամ կանանց գեղեցկության 4-րդ հանրապետական ֆոտոմրցույթի և հաշմանդամ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների 2-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

Երկու մրցույթներն էլ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացրել էր «Ունիսոն» հասարակական կազմակերպությունը երկրաշարժի 20-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Ժյուրիի կազմում ընդգրկվեցին լրագրող Արթուր Բախտամյանը, ՀՀ վաստակավոր արտիստուհի, երգչուհի Աննա Մայիլյանը, նկարիչ և երգահան Մարտին Ահարոնյանը, հրապարակախոս Հակոբ Մարտունին: Ժյուրիի նախագահի դերը ստանձնել էր բանասիրական գիտությունների թեկնածու Զավեն Հարությունյանը: Միսս Գեղեցկություն 2008  ճանաչվեց  Երևանի բնակչուհի Սիրվարդ Լևոնյանը: Սահմանված էր ևս 3 գլխավոր և 6 խրախուսական մրցանակ:

Հաշմանդամ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների 2-րդ հանրապետական մրցույթին ներկայացված էին Երևանում և Հայաստանի 5 մարզերում բնակվող հեղինակների 200-ից ավել ստեղծագործություններ։ Այս մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվեցին անվանի արվեստաբաններ՝ քանդակագործ, ցուցահանդեսների կազմակերպիչ Հերիքնազ Գալստյանը, ասեղնագործ, ժողովրդական վարպետ Անահիտ Իսունցը և Հայաստանի Ժողովրդական արվեստի թանգարանի տնօրեն Սարո Սարուխանյանը (ժյուրիի նախագահ):

Հայտարարված երեք անվանակարգերում և «Երկրաշարժն իմ աչքերով» հատուկ անվանակարգում աշխատանքներից լավագույնները արժանացան ժյուրիի գովասանքի և արժեքավոր մրցանակների:

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ Հաշմանդամ կանանց գեղեցկության 4-րդ հանրապետական ֆոտոմրցույթի և հաշմանդամ ստեղծագործողների ձեռքի աշխատանքների 2-րդ հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։