հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2010

Ամփոփվեցին հաշմանդամ կանանց գեղեցկության մրցույթի արդյունքները

2010-04-07

Կանանց միամսյակի շրջանակներում «Ունիսոնը» անցկացրեց «Միսս Գեղեցկություն - 2010» հաշմանդամ կանանց գեղեցկության 5-րդ հանրապետական ֆոտոմրցույթը։ Այս ակցիայի նպատակն էր՝ կոտրել հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը և ցույց տալ, որ հաշմանդամությունը ամենևին չի փակում գեղեցիկի դռները կանանց առջև։
Մրցույթին մասնակցեցին Երևանում, Հայաստանի բոլոր մարզերում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում, Ջավախքում և ԱՄՆ-ում բնակվող 16-40 տարեկան 71 հաշմանդամ կանայք։

Սահմանվեց 4 անվանակարգ՝
Գլխավոր մրցանակ՝ Միսս Գեղեցկություն
1-ին մրցանակ՝ Վիցե-Միսս Գեղեցկություն
2-րդ մրցանակ՝ Միսս Հմայք
3-րդ մրցանակ՝ Միսս Ժպիտ
Սահմանվեցին նաև 5 խրախուսական մրցանակներ, ինչպես նաև «Ունիսոնի» համակրանք հատուկ անվանակարգը։

Ժյուրիի կազմում ընդգրկվեցին հանրահայտ գործիչներ՝
ՀՀ Վաստակավոր արտիստ Արմեն Մարությանը (ժյուրիի նախագահ)
ՀՀ Վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը
ՀՀ Վաստակավոր լրագրող Արթուր Բախտամյանը

Ապրիլի 7-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճում տեղի կունենան մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը և գալա համերգը։

Մրցանակաբաշխությունը իրականացվում է Վորլդ Վիժն Հայաստանի «Հաշմանդամների կազմակերպությունների հզորացում հանուն առավելագույն ներառման» ծրագրի շրջանակներում` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցներով։
Մրցույթի կազմակերպմանը աջակցեց նաև «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ)։

Մրցանակները տրամադրել են՝

«Զիգզագ» ընկերությունը (կենցաղային տեխնիկա)
«Նոյան Տապան» գրախանութը (գրքեր)
«Նուշիկյան Ասոցիացիան» (օծանելիք)
«Մուրանո Վենեցիա» ընկերությունը (զարդեր)

Ինֆորմացիոն աջակցություն ցուցաբերել են «Շանթ» և «Աբովյան» հեռուստաընկերությունները։

Միջոցման լուսանկարները դիտելու համար սեղմեք այստեղ։

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։