հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2014

Միսս Հայք 2014

2014-04-05

Ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը «Ունիսոն» ՀԿ-ն անցկացրեց «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխությունը: 12 գեղեցկուհիներ պայքարում էին գլխավոր և այլ պատվավոր տիտղոսների ու մրցանակների համար: «Միսս Հայք 2014» տիտղոսի արժանացավ Քրիստինե Փիրուզյանը, իսկ 2-րդ տեղը և «Վիցե-Միսս» տիտղոսը բաժին հասան սիրիահայ Նոուր Սամոէլին: Մրցույթի կազմակերպմանն աջակցեցին Երևանի քաղաքապետարանը, «Փարոս» Հիմնադրամը (ԱՄՆ), «Զիգզագ» ընկերությունը, «Նուշիկյան ասոցիացիան», «Ռենուար» կանանց ակումբը, «Նոյան տապան» գրախանութն ու «Մերի» օծանելիքի խանութների ցանցով ներկայացված «Բարսիս» ընկերությունը:

Այս տարի անցկացված հաշմանդամ կանանց 7-րդ հանրապետական գեղեցկության մրցույթը տարբերվեց նախորդներից: Առաջին հերթին փոխվեց մրցույթի կագախոսը. Եթե նախորդ տարիներին հաղթած կանայք կրում էին «Միս Գեղեցկություն» տիտղոսը, ապա այս տարի՝ «Միսս Հայք»… Մրցույթն իր պատմության ընթացքում հատել է ՀՀ սահմանները՝ մասնակիցներ ունենալով նաև ԱՄՆ-ից, Սիրիայից, Լեռնային Ղարաբաղից ու Ջավախքից… «Միսս Հայքը» մարմնավորում է այն պատմական հայրենիքի վերադարձը, որի մասին երազում են Հայաստանում ու Հայաստանից դուրս ապրող հայերը…

Այս տարի փոխվեց նաև մրցույթի անցկացման ձևաչափը. նախորդ տարիներին ժյուրիի անդամները միայն լուսանկարների միջոցով էին ընտրում հաղթողին: Այս անգամ ժյուրին լուսանկարներով ընտրեց միայն երափակիչ փուլ անցած 12 մասնակիցներին, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին հնարավորություն ունեցավ գնահատել մասնակիցներին հենց տեղում՝ տեսնելով նրանց բեմի վրա… «Միսս Հայք 2014» մրցույթին մասնակցության հայտ ներկայացրեցին 16-45 տարեկան 58 գեղեցկուհիներ մայրաքաղաքից և հանրապետության տարբեր մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկվեցին քանդակագործ Դավիթ Մինասյանը (ժյուրիի նախագահ), հաղորդավար Հրաչ Մուրադյանը, լուսանկարիչ Վիգեն Մնոյանը և դերասան Վարշամ Գևորգյանը:

Եզրափակիչ փուլ անցած աղջիկների հետ աշխատում էին պրոֆեսիոնալ ոճաբաններ ու դիմահարդարներ՝ փորձելով էլ ավելի ընդգծել նրանց գեղեցկությունը: Մոդելավորվեցին և կարվեցին համապատասխան երեկոյան զգեստներ, ընտրվեց այն ոճը, որով եզրափակիչ փուլում պիտի ներկայանա մասնակիցը:

Եզրափակիչ փուլի մասին պատմող ֆոտոռեպորտաժը կարող եք դիտել` այցելելով «Ունիսոն» հասարակական կազմակերպության ֆեյսբյուքյան պաշտոնական էջը:

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։