Բարձրագույն կրթության ներառական քաղաքականության քննարկում
2015-10-29
Հոկտեմբերի 29-ին կայացավ ԵԱՀԿ աջակցությամբ «Ունիսոն» ՀԿ-ի կողմից մշակված Բարձրագույն կրթության ներառական քաղաքականության նախնական տարբերակի քննարկում: Մասնակցեցին Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը, ԿԳՆ և Երևանի քաղաքապետարանի, Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի, բուհերի, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կլոր սեղանի մասնակիցները հնչեցրին բովանդակալից և առարկայական առաջարկներ, որոնք կներառվեն քաղաքականության վերջնական տարբերակում: Քաղաքականությունը ներառվելու է բարձրագույն կրթության ազգային ռազմավարության մեջ: Միջոցառումը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից:
|
|