հղումներ | հետադարձ կապ | գլխավոր
      Slideshow image      
   
 
Նորություններ : Արխիվ 2021

Սեմինարներ խտրականության մասին

2021-04-22

Եվրոպայի խորհրդի աջակցությամբ իրականացվող «Պայքար հաշմանդամության հիմքով խտրականության դեմ» ծրագրի շրջանակներում մարտի 26-ին, ապրիլի 2-ին և 13-ին «Ունիսոն» ՀԿ-ն անցկացրեց երեք սեմինար ՀԿ-ների, հաշմանդամություն ունեցող կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց համար։ Սեմինարները վարեց ծրագրի ղեկավար Արմեն Ալավերդյանը։

Բանախոսներն էին փաստաբան, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ Արա Ղազարյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության բաժնի պետ Մոնիկա Սարգսյանը և խտրականության ոլորտի փորձագետ

Սերգեյ Հարությունյանը։ Անդրադարձ կատարվեց հաշմանդամության հիմքով խտրականության տարբեր ձևերին և դրանց հաղթահարման ուղիներին։ Բանախոսները նաև պատասխանեցին մասնակիցների հարցերին։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակում, որի ընթացքում մասնակիցները կիսվեցին իրենց փորձով և մտահոգություններով։

Սեմինարներն իրականացվեցին «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հիմքով կատարվող հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրամիության և Եվրախորհրդի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի կողմից։ Սեմինարների ընթացքում հնչեցրած տեսակետները չեն արտահայտում որևէ կողմի պաշտոնական կարծիքը:Workshop for disabled women

 

2024

2021

2016

2015

2014

2013

2012

2011

2010

2009

2008

2007

2006

2005

2004

2003

   
   
Գլխավոր | Հետադարձ կապ | Ինչպես անդամակցել մեզ | Պատմություն | Հաճախակի տրվող հարցեր
© 2002 - 2024 Ունիսոն ՀԿ։